ԵՄ նախարարները դեմ են Վրաստանի համար վիզայի ազատականացմանը

Եվրամիության անդամ պետությունների ներքին գործերի նախարարները Վրաստանի համար վիզայի ազատականացման հաստատման հարցը կքննարկեն հունիսի 10-ին:

Այս մասին տեղեկատվություն է հրապարակել է Եվրախորհրդի պաշտոնական էջը: Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպական հանձնաժողովը Վրաստանի համար վիզայի ազատականացման հաստատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանբ հանդես է եկել ընթացիկ տարվա մարտ ամսին: Գերմանական «Die Welt» թերթը տեղեկատվություն տարածեց առ այն, որ ԵՄ արդարադատության եւ ներքին գործերի նախարարները դեմ են Վրաստանի, Ուկրաինայի, Կոսովոյի եւ Թուրքիայի համար շենգենյան վիզայի ազատականացման հաստատմանը, քանի դեռ` այսպես կոչված կասեցման մեխանիզմը ուժի մեջ չի մտել,- տեղեկացնում է  http://www.interpressnews.ge/-ն:

Թողնել պատասխան