Վրաստանում է Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեայի նախագահը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսին աշխատանքային այցով Վրաստանում է: Այսօր  նա հանդիպումներ կանցկացնի Վրաստանի խորհրդարանում՝ կհանդիպի խորհրդարանի խոսնակ Կախա Կուչավային, խորհրդարանական ընդդիմության և մեծամասնության անդամներին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համաձայն, Ռիկ Դեմսին Թբիլիսիում հանդիպելու է Վրաստանի վարչապետի, արտաքին գործերի, արդարադատության ու ներքին գործերի նախարարների հետ:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի այցը կտևի  երկու օր և կավարտվի հուլիսի 28-ին: