Կալաձե. Թբիլիսիի բնակչության 57%-ը տաքսիների բարեփոխումը հաջողված է համարում

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն անդրադարձել է տաքսիների բարեփոխումների հարցին՝ նշելով, որ մայրաքաղաքի բնակիչներն այն հաջողված են համարում։

«Մենք ակտիվորեն հաղորդակցվում ենք բնակչության հետ, հանրությանն իրական տեղեկություն ենք հաղորդում»:

Նա նաև նշել է, որ քաղաքապետարանը հետազոտություն է անցկացրել, ըստ որի Թբիլիսիի բնակչության 57 տոկոսը ստացված է համարում տաքսիների բարեփոխումը:

Հիշեցնենք՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին մեկնարկել է տաքսիների բարեփոխման երկրորդ փուլը։ Բարեփոխումների թվում քաղաքապետարանը որոշում էր կայացրել, որ Թբիլիսիում բոլոր տաքսիները սպիտակ գույնի լինեն։