Վթար Կոդա-Ծալկա ճանապարհին. երկու ուղևոր է զոհվել

Կոդա-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 46-րդ կիլոմետրի վրա՝ Մանգլիսի գյուղի մոտակայքում, միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, որի հետևանքով երկու ուղևոր զոհվել է, 17-ը` վիրավորվել:

Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկությամբ, Ծալկայից Կոդա մեծ արագությամբ ուղևորվելիս Mercedes մակնիշի միկրոավտոբուսի վարորդը  չկարողանալով կառավարել ղեկը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել:

«Երկու ուղևոր տեղում զոհվել է, տարբեր աստիճանի վնասվածքներով Մառնեուլիի և Թբիլիսիի հիվանդանոցներ են տեղափոխվել ավելի քան 17 ուղևորներ: Գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածի 7-րդ մասի հատկանիշներով, ինչը ենթադրում է տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան»,-ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Թողնել պատասխան