Ո՞ր ուժի օգտին կքվեարկեին առաջիկա ընտրություններին. IRI

Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին այս շաբաթ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության օգտին կքվեարկեր ընտրողների 25 տոկոսը, ընդդիմադիր` Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) օգտին՝ 12 տոկոսը, տեղեկանում ենք Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) հասարակական կարծիքի հարցման տվյալներից:

Մյուս կուսակցությունների դեպքում պատկերն այսպիսին է.

  • «Վրաստանի համար»՝ 3 տոկոս,
  • «Գիրչի»՝ 3 տոկոս,
  • «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»՝ 2 տոկոս,
  • «Դրոա» («Ժամանակն է»)՝ 2 տոկոս,
  • «Լեյբորիստական ​​կուսակցություն»՝ 2 տոկոս,
  • «Խալխիսթվիս» («Ժողովրդի համար»)՝ 2 տոկոս,
  • «Լելո»՝ 1 տոկոս,
  • «Մոքալաքեեբի» («Քաղաքացիներ»)՝ 1 տոկոս,
  • ոչ մեկի օգտին չի քվեարկի՝ 6 տոկոս,
  • հրաժարվել է պատասխանել՝ 7 տոկոս:

Հարցին, թե որ կուսակցությանը ոչ մի դեպքում չէին քվեարկի, պատասխանել են հետևյալ կերպ.

  • «Վրաստանի համար»՝ 4 տոկոս,
  • «Գիրչի»՝ 14 տոկոս,
  • «Վրացական երազանք»՝ 30 տոկոս,
  • «Հայրենասերների դաշինք»՝ 18 տոկոս,
  • «Ալտ-Ինֆո»՝ 15 տոկոս,
  • «Եվրոպական Վրաստան»՝ 14 տոկոս,
  • «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»՝ 5 տոկոս,
  • «Դրոա» («Ժամանակն է»)՝ 7 տոկոս,
  • «Լեյբորիստական ​​կուսակցություն»՝ 8 տոկոս,
  • «Խալխիսթվիս» («Ժողովրդի համար»)՝ 2 տոկոս,
  • «Լելո»՝ 6 տոկոս,
  • «Մոքալաքեեբի» («Քաղաքացիներ»)՝ 5 տոկոս,
  • «Հանրապետականներ»՝ 2 տոկոս,
  • ոչ մեկի օգտին չի քվեարկի՝ 6 տոկոս,
  • հրաժարվել է պատասխանել՝ 7 տոկոս:

IRI-ի պատվերով ուսումնասիրությունն իրականացվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Դեմ առ դեմ հարցումն իրականացրել է IPM ընկերությունը: Հարցվել է 1 500 չափահաս քաղաքացի։ Սխալի սահմանը +/- 2,5 տոկոս է:

15 տոկոսն է վստահում վրացական քաղաքական կուսակցություններին. IRI

15 տոկոսն է վստահում վրացական քաղաքական կուսակցություններին. IRI

Հարցվածների 72 տոկոսը ցանկանում է հաջորդ ընտրություններում տեսնել նոր քաղաքական կուսակցություններ. IRI

89 տոկոսը ՌԴ–ին համարում է երկրի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքը. IRI