Հարցվածների 85 տոկոսը լիովին կամ մասամբ պաշտպանում է Վրաստանի եվրոպական նկրտումները. IRI

Հարցվածների 85 տոկոսը լիովին կամ մասամբ պաշտպանում է Վրաստանի եվրոպական նկրտումները, տեղեկանում ենք Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) հասարակական կարծիքի վերջին հարցման արդյունքներից:

Հարցման համաձայն, 60 տոկոսի աջակցությունը մնում է անփոփոխ, եթե նույնիսկ այս ընտրությունը հանգեցնի Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների խզմանը։

Հարցվածների  64 տոկոսը պատասխանատու է համարում Վրաստանի կառավարությանը, իշխող կուսակցությանը, եթե Վրաստանը չկարողանա ստանալ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։

Հարցին՝ եթե Վրաստանին չհաջողվի ստանալ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, ո՞վ է պատասխան տալու դրա համար, հարցված քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ.

  • 64 տոկոս՝ Վրաստանի կառավարություն/իշխող կուսակցությունը,
  • 8 տոկոս՝ ընդդիմադիր կուսակցությունները,
  • 6 տոկոս՝ Եվրամիությունը,
  • 2 տոկոս՝ Ռուսաստանի սանձազերծած պատերազմն Ուկրաինայում,
  • 1 տոկոս՝ քաղաքացիական հասարարակական կազմակերպությունները,
  • 3 տոկոս՝ այլ,
  • 17 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել:

IRI-ի պատվերով ուսումնասիրությունն իրականացվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Դեմ առ դեմ հարցումն իրականացրել է IPM ընկերությունը: Հարցվել է 1 500 չափահաս քաղաքացի։ Սխալի սահմանը +/- 2,5 տոկոս է:

Հարցվածների 72 տոկոսը ցանկանում է հաջորդ ընտրություններում տեսնել նոր քաղաքական կուսակցություններ

89 տոկոսը ՌԴ–ին համարում է երկրի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքը. IRI