Վրաց-թուրքական սահմանին չհայտարարագրված ոսկյա զարդեր են հայտնաբերվել

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները վրաց-թուրքական «Սարփի»-ի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների՝ Ք.Պ.-ի և Կ.Մ.-ի ֆիզիկական զննության արդյունքում չհայտարարագրված ոսկյա զարդեր են հայտնաբերել:

Ըստ տվյալների՝ ոսկյա զարդերի ընդհանուր քաշը մոտ 1 կիլոգրամ է՝ 76430,25 լարի արժեքով:

«Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա արձագանքման համար»,- նշված է հաղորդագրության մեջ: