Մահացել է հայագետ Զազա Ալեքսիձեն

Այսօր՝ հունվարի 24-ին մահացել է վրացի պատմաբան, բանասեր, հայագետ, Թբիլիսիի պետական ​​համալսարանի պրոֆեսոր և 1979-2006 թվականներին արևելագիտության ֆակուլտետի հայագիտության բաժնի ղեկավար Զազա Ալեքսիձեն։

Նշանավոր գիտնականի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին․

«Ցավում եմ վրացի ականավոր պատմաբան, բանասեր, հայագետ և արևելագետ Զազա Ալեքսիձեի մահվան կապակցությամբ։

Այս մասշտաբի գիտնականի մահը մեծ կորուստ է վրաց գիտական ​​հանրության համար։ Ցավակցում եմ ընտանիքին, գործընկերներին ու հարազատներին» ,- ասված է Վրաստանի կառավարության հրապարակած հաղորդագրության մեջ։