Դ. Թրամփ. Իմ որոշումը դավանանքի հետ կապ չունի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ ներգաղթյալների մասին իր որոշումը բոլոր մահմեդականների` ԱՄՆ մուտքի արգելք չէ: Նա մեղադրել է լրատվամիջոցներին` իր որոշման սխալ մեկնաբանման մեջ: Նախագահի հայտարարությունը տարածել է  ABC News-ը.

«Ուզում եմ տեղեկացնել, որ որոշումը բոլոր մահմեդականների մասին չէ, այստեղ հարցը ոչ թե դավանանքի մեջ է, այլ ահաբեկչության. Մեր երկիրն ավելի անվտանգ դարձնելու մեջ է»:  Ըստ Թրամփի` 90 օրն անցնելուց հետո ԱՄՆ-ն կրկին կսկսի վիզա տրամադրել բոլոր երկրներին: Այդ ընթացքում իշխանությունները կհասնեն վերանայել և գործի դնել նոր քաղաքական միջոցներ` երկրում անվտանգության ապահովման համար:

Ավելի վաղ 16 նահանգների դատախազներ քննադատել էին Թրամփի այս որոշումը:

Թողնել պատասխան