Սալոմե Զուրաբիշվիլին 101 701 լարիի ֆինանսական նվիրատվություն է ստացել

Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին 2018 թվականի օգոստոսի 23-ից սեպտեմբերի 11-ը ներառյալ 101 701 լարիի ֆինանսական նվիրատվություն է ստացել: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել պետական աուդիտի ծառայությունը:

Ըստ տեղեկատվության՝ օգոստոսի 27-ին Սալոմե Զուրաբիշվիլին իրեն նվիրատվություն է կատարել 40 հազար լարի:

Ինչ վերաբերում է այլ նվիրատուներին, Զուրաբիշվիլիին ամենաշատ նվիրատվությունը սեպտեմբերի 11-ին կատարել է Վախտանգ Լաղիձեն՝ 50 հազար լարի:

Բացի այդ, նշված ժամանակահատվածում Զուրաբիշվիլին 7 320 լարիի ոչ ֆինանսական նվիրատվություն է ստացել:

Զուրաբիշվիլիին ֆինանսավորողների ցուցակում միայն ֆիզիկական անձինք են: