Վրաստանն ամենաշատ եկամուտ ստացել է ռուս զբոսաշրջիկներից

Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտների ճշգրտված տվյալները։ Ըստ տվյալների՝ առաջին եռամսյակում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 393,7 մլն դոլար, որից միայն մարտին եկամուտը կազմել է 174,5 մլն դոլար։

Եթե համեմատենք մինչ համավարակը եղած ցուցանիշները, ապա զբոսաշրջությունից եկամուտների վերականգնումը 2019 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ կազմել է 578,4 մլն դոլար կամ 68 տոսկոս։

Ազգային բանկի տվյալներով զբոսաշրջությունից ստացված եկամուտներն ըստ ամիսների բաժանվում են հետևյալ կերպ՝

  • հունվար՝ 114 մլն դոլար,
  • փետրվար՝ 105.2 մլն դոլար,
  • մարտ՝ 174,5 մլն դոլար։

Հատկանշական է, որ մարտին Վրաստանն ամենաշատ եկամուտները ստացել է ռուս (34,3 մլն դոլար) և բելառուս (29,3 մլն դոլար) զբոսաշրջիկներից՝ կազմելով ընդհանուր եկամուտների 36,4 տոկոսը։

Առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտներն ըստ երկրների բաշխվել են հտևյալ կերպ՝

  • Ռուսաստան՝ 67,7 մլն դոլար,
  • ԵՄ՝ 44,4 մլն դոլար,
  • Թուրքիա՝ 40,8 մլն դոլար,
  • Ուկրաինա՝ 38,4 մլն դոլար,
  • Բելառուս՝ 37,9 մլն դոլար,
  • Իսրայել՝ 35,1 մլն դոլար,
  • Ադրբեջան՝ 16,6 մլն դոլար,
  • Հայաստան՝ 13,8 մլն դոլար,
  • Սաուդյան Արաբիա՝ 12,1 մլն դոլար,
  • Իրան՝ 10,7 մլն դոլար։