Վրաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Վրաստանում մինչև ապրիլի 16-ը կլինի տեղումնառատ, իսկ դրանից հետո մինչև ապրիլի 20-ը սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանը ապրիլի 16-ից կբարձրանա +17, +22, իսկ 17-19-ը օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև` +26, +31:

Վրաստանի արևելյան հատվածում օդի ջերմաստիճանը կտաքանա +22, +27 աստիճանով։ Ապրիլի 18-19-ը տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում՝ արևելյան կողմից։

Թբիլիսիում ևս առաջիկայում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-ին կլինի +17, +19 աստիճան, իսկ ապրիլի 17-19-ը կբարձրանա մինչև +27 աստիճան։