Ադրբեջանը գրքեր կուղարկի Վրաստանի դպրոցներ

Վրաստանյան apsny.ge լրատվականը գրում է, թե Վրաստանը գտնվում է Ադրբեջանի կրթության նախարարության ուշադրության կենտրոնում։ Լրատվականը, հղում անելով Ադրբեջանի կրթության փոխնախարար Մահաբբաթ Վելիևին,  գրում է, որ նախարարությունը իր վրա է վերցրել ադրբեջանալեզու դպրոցներին դասագրքերով ապահովելու հարցը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում է պահում ադրբեջանական դպրոցների կադրային քաղաքականությունը։