Մելիայի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

 Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկի՝ Նիկա Մելիայի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են։   

Մելիային պատգամավորական լիազորություններից զրկելու օգտին քվեարկել է 88 պատգամավոր։ Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի խոսքով՝ որոշումն ուժի մեջ է մտնում՝ ընդունման պահից։

Հիշեցնենք, որ Նիկա Մելիային պատգամավորական մանդատից զրկելու հարցը խորհրդարանն օրակարգ վերցրեց այն բանից հետո, երբ Մելիայի նկատմամբ մեղադրական որոշում կայացվեց՝ «Քարթու» բանկի սնանկացման գործով՝ մասնավորապես պաշտոնական լիազորությունները չարաշահելը։ Նա տուգանվեց 25 հազար լարիով։ Բացի այդ որպես լրացուցիչ պատիժ՝ նա զրկված է պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 տարի 3 ամիս ժամկետով։