Պարեկային ոստիկանությունը ստուգում է Բորջոմիում հանգստացողներին. IPN

Բորջոմիում այս օրերին իրենց հանգիստն անցկացնող մի խումբ քաղաքացիներ interpressnews լրատվականի հետ զրույցում ասել են, որ պարեկային ոստիկանությունը Բրոջոմիի կիրճում ստուգումներ է անցկացնում:

Լիկանիում գտնվող հանգստացողների հայտարարությամբ՝ պարեկային ոստիկանները տեղի հյուրանոցներից մեկում ստուգել են քաղաքացիների անձնագրերը, տեղեկացրել հատկապես, թե որտեղ են աշխատում:

«Ստուգում են բոլորին, ով օգոստոսի 18-ից հետո Բորջոմիի կիրճ է ժամանել։ Պահանջում են ներկայացնել անձնագրերը և աշխատանքի վայրի մասին տեղեկատվություն»,- interpressnews-ի փոխանցմամբ հայտարարել է հանգստացողներից մեկը:

Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին չի հաստատում տարածված լուրը: «Հետաքննություն է իրականացվում: Չեմ կարող հաստատել, որ բոլոր հանգստացողներին կանգնեցնում ու հարցեր են տալիս»,-հայտարարել է Մղեբրիշվիլին:

Թողնել պատասխան