Վրաստանը գիտի, թե ինչ գին է վճարում Ուկրաինան ազատության համար. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո համատեղ ճեպազրույցում ասել է, որ Վրաստանը ներուժ չունի ներքաշվելու ռուս-ուկրաինական պատերազմի մեջ։

Զուրաբիշվիլին նշել է, որ Վրաստանը համերաշխ է Ուկրաինայի հետ, և անհնար է, որ Վրաստանն իր հնարավորությունների շրջանակներում չաջակցի Ուկրաինային։

«Վրաստանը գիտի, թե ինչ գին է այսօր վճարում Ուկրաինան ազատության և անկախության համար, քանի որ Վրաստանը ևս վճարել է այդ գինը։

Ուզում եմ բոլորիդ հրավիրել` տեսնելու, թե Վրաստանի, Թբիլիսիի փողոցներում ինչպես է արտահայտվում Վրաստանի համերաշխությունն Ուկրաինային»,- ասել է նախագահը։