Ամանորի գիշերը քաղաքային տրանսպորտը բնակչությանն անվճար կսպասարկի

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում քաղաքային տրանսպորտը և մետրոպոլիտենն ամանորի գիշերը մինչև ժամը 04:00 բնակչությանն անվճար կսպասարկեն, այս մասին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարման նիստին։

Թբիլիսիի քաղաքապետարանը նոր տարվա համար թբիլիսցիներին և հյուրերին շատ նորույթներ է խոստանում։ Քաղաքապետարանի որոշմամբ այս տարի ամանորյա միջոցառումները կանցկացվեն նաև Թբիլիսիի արվարձաններում՝ Գլդանիում, Հին Թբիլիսիի տարածքում և այլուր։

Մայրաքաղաքի ժամանցային միջոցառումները կազմակերպվելու են դեկտեմբերի 24-ից հունվարի 7-ը: Իսկ ավանդական ամանորյա գալա համերգը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին, Վարդերի հրապարակում:

Թողնել պատասխան