Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 5

2022 թվականի հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 20-ը Վրաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիան՝ Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ և գործընկեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությամբ, կազմակերպել է «Վրաստանի ունիվերսիադա 2022»-ը, որին մասնակցել է շուրջ 5 հազար ուսանող 34 բարձրագույն ուսումնական հաստատություններից։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ խոսել է Ուկրաինայում զոհված վրացի մարտիկների մասին և ընդդիմությանն առաջարկել է մեկնել Ուկրաինա՝ առաջին գծում կռվելու։

Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստում ցավակցություն է հայտնել Ուկրաինայում ընթացող պատերազմում զոհված Վրաստանի քաղաքացիների ընտանիքի անդամներին և հարազատներին։

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիան արձագանքել է այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությանը։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի 3-րդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, բիզնես հատվածի շրջանառության ծավալն աճել է 17,4 տոկոսով և կազմել 47,5 մլրդ լարի։

Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակը կավարտվի դեկտեմբերի 29-ին:

Վրաստանում դեկտեմբերի 9-ին կմեկնարկի և մինչև 14-ը կանցկացվի ազգային ուսումնական օլիմպիադայի առաջին փուլը։

Ազգային բանկի դեկտեմբերի 2-ին սահմանած փոխարժեքով՝ մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 2.7056 լարի է, իսկ եվրոյինը՝ 2.8466 լարի։

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մոր՝ Գյուլի Ալասանիայի խոսքով, կարևոր չէ, թե այժմ ընտանիքը ինչ է մտածում. հիմա դատարանը պետք է որոշի՝ ապրի՞ երրորդ նախագահը, թե` ոչ։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ցավակցություն է հայտնել Ուկրաինայում ընթացող պատերազմում զոհված վեց վրացի մարտիկների ընտանիքի անդամներին և հարազատներին։