Մենք երեք անգամ պատերազմել ենք, բավական է․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ խոսել է Ուկրաինայում զոհված վրացի մարտիկների մասին և ընդդիմությանն առաջարկել է մեկնել Ուկրաինա՝ առաջին գծում կռվելու։

«Մենք երեք անգամ պատերազմել ենք, բարեկամներս, բավական է, մենք ուզում ենք մեր երկիրը միավորել խաղաղ ճանապարհով։ Սա ողջամիտ, ազգային քաղաքականություն է` ոչ թե պատերազմով, առավել ևս` մեր ժողովրդին Ռուսաստանի պատերազմների մեջ ներգրավելով։

Ո՞ր քաղաքական գործչին եք տեսել, որ զոհվել է պատերազմում: Եթե ​​շատ են խոսում, եթե ակտիվ են ֆեյսբուքում ու աչքի են ընկնում որոշակի, շատ մեծ, իբր` տղամարդկային, համարձակ գրառումներով, թող գնան Ուկրաինա պատերազմելու», — ասել է վարչապետը: