Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը զգուշության կոչ է արել

Վրաստանում վերջին օրերի քաղաքական զարգացումներին է անդրադարձել վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը: Թբիլիսիի սբ. Երրորդություն եկեղեցու պատարագի ընթացքում կաթողիկոսը մասնավորապես ասել է.

«Կոչ եմ անում զգույշ լինել` խուսափել հնարավոր սխալներից: Դժվար ժամանակներ ենք ապրում, երբ վատ իրադարձություններ են տեղի ունենում մեր շուրջ: Աստված խաղաղություն բերի, Սբ. Մարիամի նախախնամությունը վրաց ժողովրդին»,- քարոզի ընթացքում հայտարարել է Իլիա 2-րդը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանը հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ: