Վրաց ժողովուրդը չի պատրաստվում զիջել Դավիթ Գարեջին. Ինաշվիլի

«Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում Վրաստանի դատախազությանը կոչ է արել ուսումնասիրել դեմարկացիայի հանձնաժողովի աշխատանքները։ Ինաշվիլին, նշել է, որ հակառակ դեպքում դաշինքը հանդես կգա խորհրդարանում հարցով քննչական հանձնաժողով ձևավորելու պահանջով:

Պատգամավորի խոսքով, Դավիթ Գարեջին պաշտպանության կարիք ունի, իսկ դեմարկացիայի հանձնաժողովն անարդյունավետ է աշխատում:

«Վրաց ժողովուրդը չի պատրաստվում զիջել Դավիթ Գարեջին։ Այն, ինչ տեղի ունեցավ նախկին իշխանության օրոք, երբ փաստացիորեն վաճառվեց Գարեջին, չի կրկնվելու: Հունիսի 15-ին հենց դրա համար է վրաց ժողովուրդը հավաքվելու ազատության հրապարակում, բոլորին կոչ եմ անում միանալ այդ հավաքին», — հայտարարել է Ինաշվիլին:

Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ծագած խնդրին առավել մանրամասն ծանոթացեք այստեղ։