Թալակվաձեն ընդդիմությանը կոչ է անում նստել քննարկումների սեղանի շուրջ

Խորհրդարանական մեծամասնությունն ընդդիմությանն առաջարկում է ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու հարցով բանակցություններ անցկացնել: Այս մասին հայտարարել է մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն:

Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն ավելի քան 20 առաջարկություն ունի, որոնց շուրջ իշխանությունները պատրաստ են խորհրդարանական ընդդիմության հետ նստել քննարկումների սեղանի շուրջ։

«Միջանկյալ ընտրություններում պարտվելուց հետո ընդդիմությունը շատ է անհանգստանում, փորձում է անհիմն փաստարկներով արդարանալ: Այդ իսկ պատճառով նրանց կոչ եմ անում ԵԱՀԿ-ի առաջարկությունների հարցով աշխատանքային սեղանի շուրջ նստել՝ միասին քննարկելու այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են ընտրական կանոնադրությանը», — հայտարարել է Թալակվաձեն: