Բռնություն գործելու մեղադրանքով գործարար է ձերբակալվել

Վրաստանի Խաշուրի քաղաքում սեռական և ֆիզիկական բռնություն գործելու մեղադրանքով գործարար է ձերբակալվել. վերջինս Իսրայելի քաղաքացի է։ Մեղադրյալը գտնվում է նախնական կալանքի խցում։

Խաշուրիի շրջանային դատարանն այսօր կքննարկի խափանման միջոցի հարցը։

Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 139-րդ (սեռական այլ գործողություններ հարկադրելը) և 126-րդ պրիմ (ընտանեկան բռնություն) հոդվածներով։