ԱՄՆ-ը շարունակելու է համագործակցությունը Վրաստանի նորընտիր խորհրդարանի ու կառավարության հետ․դեսպան

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին, ով հրավիրված էր Քութայիսիիում մեկնարկած Վրաստանի խորհրդարանի 9-րդ գումարաման նիստին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ անհամբերությամբ է սպասում նորընտիր օրենդիր ու գործադիր  մարմինների հետ համագործակցությանը։

«Շատ կարևոր օր է,անշուշտ, որովհետև նոր գումարման խորհրդարանի առաջին նիստի օրն է: Մենք անհամբերությամբ ենք սպասում  նոր խորհրդարանի եւ կառավարության հետ համագործակցությանը: Պատրաստ ենք առկա համգործակցությունը շարունակել ու էլ ավելի բարձր մակարդակի հասցնել»,- հայտարարել է Յան Քելլին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին  տեղի է ունեցել Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը, որը բացել է երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

Թողնել պատասխան