Ստալինի կիսանդրին ապամոնտաժելը սխալ էր. Գորիի պատգամավոր

Գորի քաղաքի մեծամասնական պատգամավոր Իոսիֆ Մակրախիձեն, որ 9-րդ գումարման Խորհրդարանում ներկայացվել է իշխող Վրացական երազանքի կողմից, կարծում է, որ Ստալինի կիսանդրու ապամոնտաժումն իր հայրենի քաղաքում սխալմունք էր:2010-ին Միխեիլ Սահակաշվիլիի օրոք, Ստանլինի կիսանդրին ապամոնտաժվեց: Որոշվել էր, որ կիսանդրին տեղափոխվելու է Ստալինի տուն-թանգարանի տարածք, դա նպատակ ուներ ընգծել, որ այն թանգարանային նմուշ է: Սակայն դա դեռևս տեղի չի ունեցել.

«Գորիի բնակչության մոտ 80%-ն ուզում էր, որ արձանը կանգնած մնա քաղաքում: Նրանք նույնսիկ համաձայն են, որ այն տեղադրվի թանգարանի բակում: Հիմա դա պետք է Կառավարությունը որոշի»,-ասել է Մակրախիձեն: Իշխող կուսակցության պատգամավորը Ստալինին համարում է հզոր անհատականություն և հայտարարում, որ այդ գործչի արձանը պետք է լինի քաղաքի կենտրոնում. «Եթե նույնիսկ հանվել է, այն թող գոնե թանգարանում տեղադրվի, քանի որ շատ զբոսաշրջիկներ են ժամանում, և վատ չէր լինի, եթե տեսնեին»: 

Գորիի շրջանի ստալինականները պարբերաբար հիշեցնում են հասարակությանը՝ արձանը քաղաքի կենտրոնական հրապարակ վերադարձնելու թեման: Գորիի սակրեբուլոն նույնիսկ այս հարցը քվեարկության է դրել, սակայն Ստալինի սիրահարներին ձայները չեն հերիքել:

Թողնել պատասխան