Մայիսի 17-ին Վրաստանում կնշվի Ընտանիքի սրբության օրը

Մայիսի 17-ին Վրաստանը նշելու է Ընտանիքի սրբության օրը։

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ցխում-Ափխազեթիի միտրոպոլիտ, Սրբազնագույն և Երանաշնորհ Շիո III-ը առաջին տոնական պատարագը կմատուցի Թբիլիսիի Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարում:

Պատարագին ներկա կգտնվեն տեղական եկեղեցիների պատվիրակություններ և այլ հյուրեր, որոնք հատուկ ժամանել են Նորին Սրբության գահակալության կապակցությամբ, նաև Վրաստանի ուղղափառ եկեղեցու հոգևորական դասը:

Միաժամանակ, առավոտյան ժամը 11:00-ին, Քաշվեթիի Սուրբ Գիորգի եկեղեցուց դեպի Սուրբ Երրորդություն մայր տաճար կիրականացվի ավանդական երթը, որին կմասնակցեն ծխական համայնքներն ու նրանց առաջնորդները, նաև կիրակնօրյա դպրոցները՝ ինչպես Մցխեթա-Թբիլիսիի, այնպես էլ Վրաստանի ուղղափառ եկեղեցու այլ թեմերից: Սամեբա տաճարում երթով ժամանած հավատացյալներին կօրհնի Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը:

Հաշվի առնելով, որ մայիսի 17-ը կիրակի է, ծխական համայնքների առաջնորդներին տրվում է օրհնություն՝ պատարագը սկսել սովորականից շուտ, որպեսզի հավատացյալները կարողանան մասնակցել երթին»,- հայտնել է Վրաստանի Պատրիարքարանը: