Թբիլիսին արձագանքել է Ռուսաստանի Դաշնության պետական Դումայի ընդունած օրենքին՝ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանից չկառավարվող «Հարավային Օսիայի Հանրապետության» միջև դաշնակցային համագործակցության խորացման մասին:
Ընդդիմությունը մեղադրել է Վրաստանի կառավարությանն անգործության համար, ինչը գնահատել է որպես «երկրի շահերի դիվերսիա»: Իշխող թիմի ներկայացուցիչների խոսքով՝ Վրաստանն ունի սահմանափակ ռեսուրսներ այդ որոշումներին արձագանքելու համար:
Այսօր՝ մայիսի 14-ին, այս հարցի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ «Հզոր Վրաստան — Լելո» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Սալոմե Սամադաշվիլին, հայտարարել է, որ «Վրաստանի օկուպացված տարածքներում Ռուսաստանի իրականացրած անեքսիայի գործընթացն առաջ է ընթանում Վրաստանում գործող իշխող ռեժիմի լուռ աջակցությամբ»: