Ընդդիմադիր պատգամավորը կանչվել է ոստիկանություն

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Օթար Կախիձեն ոստիկանության կողմից հարցաքննության է կանչվել: Պատգամավորը հաստատել է լուրը:

«Եվրոպական Վրաստան»-ի կազմակերպած «Ոչ ռուսական ֆաշիզմին» ցույցի ժամանակ Օթար Կախիձեն զենք է կրել:  Պատգամավորը պնդում է, որ զենքը կրում է ինքնապաշտպանության նպատակով:

ՆԳՆ-ից նշում են, որ գործ է հարուցվել  վարչական իրավախախտումների 174-րդ հոդվածի և 239-րդ հոդվածի 13-րդ կետի հատկանիշներով:

Թողնել պատասխան