Լոմջարիան և նրա թիմը արժանացել են Մարդու իրավունքների պաշտպանի մրցանակին

Վրաստանի նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան և նրա թիմը արժանացել են ԱՄՆ Պետդեպարտամենտի շնորհած Մարդու իրավունքների պաշտպանի ամենամյա մրցանակին։ Ընդհանուր թվով` տասը մրցանակ են ստացել տարբեր երկրների ներկայացուցիչներ։

Նինո Լոմջարիայի ղեկավարությամբ Հանրային պաշտպանի գրասենյակը համարվում է Վրաստանի ամենաանկախ ժողովրդավարական ինստիտուտը, ասվում է Պետդեպարտամենտի կայքում։

«Իր պաշտոնավարման ընթացքում Նինոն և նրա թիմը հանդես են եկել բոլորի համար մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման օգտին, երբեմն ինտենսիվ քաղաքական ճնշման ներքո: Նրանք լիովին պահպանեցին իրենց անկախությունը։ Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքն ուղղված էր խտրականության վերացմանը, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, բանտարկյալների, ԼԳԲՏ անձանց և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությանը՝ առանց քաղաքական կողմնակալության»

Նինո Լոմջարիան Վրաստանի հանրային պաշտպանի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 8-ը։