«Տրված խոստումները կատարելու բոլոր հնարավորությունները կան»․Մարգվելաշվիլին՝ պատգամավորներին

«Այժմ բոլոր հնարավորություններն ունեք՝ իրականցնելու նախընտրական շրջանում տված խոստումները»,-նոյեմբերի 18-ին՝ բացելով  9-րդ գումարման խորհրդարանի  անդրանիկ նիստը, հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

«Ակտիվ գործունեություն ծավալելու և  խիզախ քայլեր անելու ժամանակն է։ Այնպիսի քայլերի, որոնք կբարելավեն երկրի  տնտեսական վիճակը, կավելացնեն ներդրումները, կկայունացնեն լարիի փոխարժեքը»,-ասել է երկրի ղեկավարը՝ ընդգծելով, որ այսօր մարդկանց հուզող առաջին խնդիրը վերաբերում է սոցիալ-տնտեսական վիճակին, գործազրկությանը։

Մարգվելաշվիլիի խոսքով,  հասարակությունը նոր խորհրդարանից ու ձևավորվող կառավարությունից  սպասում է բոլոր այս հարցերի լուծումը։

«Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ելույթ ունենալով նոր խորհրդարանի առջեւ, ուզում եմ իմ երախտագիտությունն ու հարգանքը հայտնել երկրի ողջ բնակչությանը, ովքեր ընտրելով  9-րդ գումարման խորհրդարանը, ևս մեկ քայլ արեցին վրաց պետականության հաստատման ճանապարհին: Այդ հարցում ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այդ օերրին երկրում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, քաղաքական կուսակցություններին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ու լրատվամիջոցներին» հայտարարել է Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան