Երբ կհրապարակվեն միասնական քննությունների արդյունքները

Վրաստանում ավարտվել են միասնական ազգային ​​քննությունները, ուսանողական դրամաշնորհային մրցույթի և ուսուցիչների կարգավիճակի բարձրացման քննությունը։ Հուլիսի 27-ին կավարտվեն նաև ընդհանուր մագիստրոսական քննությունների քննաշրջանները։

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) տնօրեն Սոփիո Գորգոձեն հայտնել է, որ միասնական ազգային քննությունների արդյունքների հրապարակումը կսկսվի երկուշաբթի օրվանից՝ օգոստոսի 1-ից։

«Նախատեսվում է հաջորդ շաբաթվանից՝ օգոստոսի 1-ից հրապարակել միասնական հանրապետական ​​քննությունների արդյունքները, իսկ բողոքարկման
(ապելացիա) հայտարարությունների ընդունումը կսկսվի բոլոր առարկաների առաջնային արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, դիմորդները ցանկության դեպքում հնարավորություն կունենան բողոքարկել քննության արդյունքները»,- ասել է Գորգոձեն։

Նշենք, որ Վրաստանում 2022 թվականի քննությունները մեկնարկել են հուլիսի 4-ին՝ միասնական հանրապետական ​​քննություններով։ Գրանցված ավելի քան 41 հազար դիմորդներից միասնական ազգային ​​քննություններին մասնակցել է դիմորդների 94 տոկոսը։