Փետրվարի 15-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Փետրվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 265 722 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 9197 թեստավորում, որից 6208-ը հակամարմինների թեստով, 2989-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 639 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 258 732 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 3363:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1.79%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3%, վերջին 7 օրվանը՝ 2.5%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 57
  • Աջարիա — 10
  • Իմերեթի — 31
  • Քվեմո Քարթլի — 6
  • Շիդա Քարթլի — 6
  • Գուրիա — 13
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 14
  • Կախեթի — 17
  • Մցխեթա Մթիանեթի — 2
  • Սամցխե-Ջավախեթի — 9
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 0:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: