Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ է ընտրվել Գիորգի Տկղեմալաձեն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի (սակրեբուլո) նախագահ է ընտրվել Վակեի մեծամասնական պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Գիորգի Տկղեմալաձեն։ Նիստին մասնակցել է 43 պատգամավոր, որոնցից կողմ է քվեարկել 27, դեմ և ձեռնպահ՝ մեկական պատգամավոր։

«Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչներն ի նշան բողոքի լքել են դահլիճը։ Նրանք չեն մասնակցել քվեարկության գործընթացին։

Գիորգի Տկղեմալաձեն Թբիլիսիի սակրեբուլոյում աշխատում է 2007 թվականից։ Նա մինչ այդ՝ 2014-2017 թվականներին, եղել է նաև քաղաքային խորհրդի նախագահի տեղակալը։

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատգամավորների մեծամասնությունը՝ 29 հոգի «Վրացական երազանք» կուսակցությունից է, իսկ մյուս 21 պատգամավորները ընդդիմադիր կուսակցություններից։ Ընդ որում՝ 13 պատգամավոր «Ազգային շարժում» կուսակցությունից են, 4-ը՝ Վրաստանի համար կուսակցությունից, 2-ը՝ «Լելոյից», մեկը՝ «Ժողովրդի համար» կուսակցությունից։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր