Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ է նշանակվել Վլադիմեր Բորցվաձեն

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրամանագրով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ է նշանակվել Վլադիմեր Բորցվաձեն:

Բորցվաձեն 2006-2018 թվականներին Վրաստանի դատախազության համակարգում մի շարք պաշտոններ է զբաղեցրել:

2006-2018 թվականներին նա ղեկավարել է Վրաստանի գլխավոր դատախազության պետական անվտանգության ծառայությունը: 2012-2013 թվականներին զբաղեցրել է Խաշուրիի շրջանային դատախազի պաշտոնը, իսկ 2009-2012 թվականներին Վրաստանի գլխավոր դատախազության քննչական բաժնում աշխատել է կարևորագույն հարցերով քննիչ: 2007-2009 թվականներին եղել է  Շիդա Քարթլիի և Մցխեթա Մթիանեթիի տարածքային դատախազության քննչական մասի ավագ քննիչ, իսկ 2006-2007 թվականը զբաղեցրել է Մցխեթայի շրջանային դատախազի պաշտոնը:

Թողնել պատասխան