Լուսանկար. Թբիլիսիի հեռուստաաշտարակը՝ Իտալիայի դրոշի գույներով

Ի զորակցություն Իտալիայի՝ Թբիլիսիի հայտնի հեռուստաաշտարակը լուսավորվել է Իտալիայի դրոշի երանգներով: 

«Իտալիա, Վրաստանը ձեզ հետ է». Սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում, վրացալեզու խմբերում բազմաթիվ օգտատերեր իրենց զորակցությունն են հայտնում բարեկամ Իտալիային ու կորոնավիրուսով բոլոր վարակվածներին առողջություն մաղթում:

Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) շենքը ևս Իտալիայի դրոշի երանգներով է լուսավորվել։ 

Իտալիան այս պահին շարունակում է առաջատարը մնալ՝ մահացու վարակի տարածման ու զոհերի թվով: Վերջին օրվա ընթացքում միայն երկրում մահվան մոտ 800 դեպք է գրանցվել: Իտալիայում ընդհանուր վարակի զոհ է դարձել մոտ 5000 մարդ: