Բիձինա Իվանիշվիլիի վերադարձը ակտիվ քաղաքականություն ողջունելի է. Միխեիլ Ջանելիձե

«Բիձինա Իվանիշվիլիի վերադարձը ակտիվ քաղաքականություն ողջունելի է, քանի որ նա վայելում է մեծ վստահություն ինչպես կուսակցության ներսում, այնպես էլ հասարակությունում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը մեկնաբանելիս:

«Ես համոզված եմ, որ կուսակցության նախագահի պաշտոնում Իվանիշվիլիի ընտրվելը կնպաստի ինչպես կուսակցության զորեղացմանը, այնպես էլ երկրի ներսում ընդհանուր քաղաքական գործընթացների առաջխաղացմանը», -հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն:

Lրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Իվանիշվիլիի թեկնածությունը կառաջադրվի նախագահի պաշտոնի համար, Ջանելիձեն պատասխանել է, որ այդ մասին տեղեկություններ չունի:

Թողնել պատասխան