Վրաստանը տնտեսական աճով առաջ է Հայաստանից և Ադրբեջանից

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսության միջին աճը կազմել է 14,4 տոկոս։ 

Նշենք, որ 2019 թվականի բազային ցուցանիշի համեմատ երկրի տնտեսական աճը կազմել է 11,9 տոկոս։ Արդյունքում՝ Վրաստանը հարևան երկներից առաջատարն է աճի տեմպերով։ 

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունը նույնպես աճ է գրանցում։ Ավելի կոնկրետ՝ հունվար-մարտ ամիսներին ՀՀ տնտեսությունն աճել է 9,6 տոկոսով։ Համավարակի համեմատ աճը կազմել է 7,4 տոկոս։ 

Ադրբեջանի տնտեսությունն այս տարվա առաջին եռամսյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,8 տոկոսով։ Աճը նախաքան համավարակը եղած շրջանի համեմատ կազմում է 7,7 տոկոս։ 

Ըստ այդմ, պարզվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանն ունի ամենաարագ տնտեսական աճի տեմպերը հարևան երկների համեմատ: