Վրաստանը և Ուկրաինան կընդլայնեն համագործակցությունը

Վրաստանը և Ուկրաինան մտադիր են ընդլայնել սահմանային անվտանգության և աշխատակիցների վերապատրաստման ոլորտում առկա համագործակցությունը: Այս մասին նշվում է Ուկրաինայի պետական սահմանային գործակալության տարածած հայտարարության մեջ:

Համապատասխան համաձայնություն կնքվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ղեկավար Թեմուր Կեկելիձեի Ուկրաինա կատարած աշխատանքային այցի ընթացքում:

«Սահմանային կառույցների ղեկավարները հանդիպման ընթացքում ընդգծել են, որ  երկկողմանի ակտիվ համագործակցությունը բացառապես դրականորեն կազդի Վրաստանի և Ուկրաինայի սահմանային կառույցների աշխատանքների վրա։ Աշխատանքային նման հանդիպումները ծառայում են սահմանային անվտանգության ամրապնդմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան