Խորհրդարանական մեծամասնությունը չի մասնատվի. Կալաձե

«Ոչ մի տեսակի ճգնաժամ գոյություն չունի, որոշ ուժեր կամ մարդիկ ցանկանում են, որ թիմում անհամաձայնություն լինի, ճգնաժամ, սակայն մի քանի շաբաթ առաջ ասել եմ, հիմա էլ ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մեծամասնության մասնատման վտանգ չկա»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք. Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

Քաղաքապետը չի հերքել, որ իշխող թիմի ներսում կա տարաձայնություն, ինչը, սակայն, նորմալ է համարել։

«Ինչ վերաբերում է  նրան, որ կարծիքները կիսվել են՝ սա նորմալ է, կոնկրետ հարցերում թիմում տարաձայնություններ են: Վիրավորանք հասցնելը, իհարկե վատ է և անընդունելի՝ ինչպես ինձ, այնպես էլ թիմի համար»,- ասել է Կալաձեն:

Թողնել պատասխան