Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում են տեղումներ

Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության տեղեկատվությամբ հունիսի 18-21-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում կկազմի 28-ից 33 աստիճան տաքություն:

Մայրաքաղաք Թբիլիսիում հիմնականում երեկոյան և գիշերային ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կկազմի 30-32 աստիճան: