Էկատերինե Տիկարաձեն՝ Վրաստանի առողջապահության նախարար

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն քիչ առաջ ներկայացրեց առողջապահության նոր նախարար Էկատերինե Տիկարաձեին:

Օկուպացված տարածքներից փախստականների, առողջապահության և սոցիալական պաշտպանության նոր նախարարի ներկայացմանը ներկա էր նաև նախկին նախարար Դավիթ Սերգեենկոն, ով ավելի վաղ հաստատել էր իր պաշտոնից հեռանալու մասին տարածված լուրերը:

Առողջապահության նոր նախարար Էկա Տիկարաձեն նախարարների կաբինետ տեղափոխվելուց առաջ զբաղեցնում էր Սաչխերիի հիվանդանոցի տնօրենի պաշտոնը: