Համամասնական ընտրությունները ելք կլինեին ստեղծված իրավիճակից. Վոլսկի

«Կարծում եմ, որ համամասնական ընտրությունները երկրի համար ստեղծված իրավիճակից ելք կլիներ, թեև մեծամասնության պահպանումն առանձնահատուկ նշանակություն ունի երկրի կազմալուծում ու ներքաղաքական ճգնաժամ թույլ չտալու համար», — այս մասին լիագումար նիստում ասել է խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին:

Նա նկատել է, որ ընդդիմության ապակառուցողական հայտարարությունները և գործողությունները սկսվել են հունիսի 24-ին, երբ «Վրացական երազանքը» խոստացավ համամասնական ընտրակարգի անցնել:

«Այստեղ լրագրողները ինձ հարցրին՝ անհարմարություն եք զգում այն բանի համար, որ ոստիկանությունը շրջափակել է օրենսդիրի շենքը: Իհարկե, կա այդ անհարմարությունը, բայց եթե մենք, մեր պետական ​​կառույցները չշարունակեն աշխատել, պետության ընթացքը կանգ կառնի», — ասել է Վոլսկին:

Նա հիշեցրել է 2004 թվականի ցույցերը՝ ընդգծելով, որ երբ մի 20-ամյա երիտասարդ չենթարկվեց ոստիկանության հրահանգներին, նրան նախ վիրավորեցին, իսկ երկրորդ զգուշացումից հետո սպանեցին: