Առողջապահության նախարարը հաստատել է իր հրաժարականի փաստը

Դավիթ Սերգեենկոն 7 տարվա պաշտոնավարումից հետո լքում է առողջապահության նախարարի պաշտոնը: Այս մասին մամուլում օրեր առաջ տարածված լուրը նա հաստատել է լրագրողների հետ զրույցում: Սերգեենկոն նշել է, որ պաշտոնից հեռանալու վերաբերյալ վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդես կգա համատեղ հայտարարությամբ:

Սերգեենկոյի խոսքով, որոշում կայացնելուց առաջ տևական խորհրդատվություններ են անցկացվել: Նրա խոսքով, պաշտոնից հեռանալուց հետո մնալու է իշխող քաղաքական թիմում:

Դավիթ Սերգեենկոն առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվել է 2012 թվականի հոկտեմբերի 25-ին, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության եկավ «Վրացական երազանքը»: