Սերգեենկոն այսօր կլքի պաշտոնը․ Rustavi 2

Համացանցում տարածված ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն կլքի պաշտոնը: Rustavi 2 հեռուստաընկերության տեղեկատվությամբ, վերջինս այդ մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա այսօր:

Հատկանշական է, որ այսօր ժամը 14:00-ին նախատեսված է կառավարության նիստ, որից առաջ ավանդույթի համաձայն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մամլո ասուլիս կտա: Լրատվամիջոցները նշում են, որ այդ ժամանակ արդեն կլինի առաջին պաշտոնական հայտարարությունը։

Առկա տեղեկատվության համաձայն, առողջապահության նախարարի պաշտոնում քննարկվում է Սաչխերեյի կլինիկայի տնօրեն Էկատերինե Տիկարաձեի թեկնածությունը: