Դատարանը պետք է որոշի՝ Սաակաշվիլին ապրի՞, թե՝ ոչ. Գյուլի Ալասանիա

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մոր՝ Գյուլի Ալասանիայի խոսքով, կարևոր չէ, թե այժմ ընտանիքը ինչ է մտածում. հիմա դատարանը պետք է որոշի՝ ապրի՞ երրորդ նախագահը, թե` ոչ։

Ալասանիան շնորհակալություն է հայտնել Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիային՝ Սաակաշվիլիին ցուցաբերած աջակցության համար:

«Չգիտեմ՝ երբ կնշանակվի դատավարությունը, չգիտեմ` ինչին են սպասում, մեկ տարի երեք ամսվա ընթացքում ինչո՞ւ չեն կարողացել ուսումնասիրել այս հարցը…»,- ասել է Ալասանիան։

Ի դեպ, Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ «Էմպաթիա» կենտրոնը եզրակացություն է ներկայացրել, որտեղ ասվում է, որ երրորդ նախագահն ունի ավելի քան 20 ախտորոշում կամ ախտանիշ, որոնք անհամատեղելի են դարձնում նրա ազատազրկումը։

Ըստ «Էմպաթիա»-ի՝ Սաակաշվիլիի առողջության վերաբերյալ պատրաստված զեկույցը բաղկացած է 194 էջից և 22 հավելվածից։ Փաստաթուղթը պատրաստել է կենտրոնի դատաիրավական փորձագիտական ​​հանձնաժողովը, որում, ըստ «Էմպաթիա»-ի, ընդգրկվել են նաև միջազգային փորձագետներ։

«Ազատություն Միշային». ցույց Թբիլիսիում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի