Ուկրաինա մարդասիրական բեռներ ուղարկելը կրկին վճարովի է դարձել

Ուկրաինա մարդասիրական բեռներ ուղարկելը «Վրացական փոստը» կրկին վճարովի է դարձրել՝ 1 կգ բեռի արժեքը սահմանելով 115 լարի (մոտ 39 դոլար)։ Տեղեկությունը Netgazeti-ին հաստատել են «Վրացական փոստից»:

«Վրացական փոստը» նշել է, որ Ուկրաինային աջակցելու հարցով արշավի շրջանակներում մարդասիրական օգնություն է ուղարկվել Ուկրաինա, իսկ այժմ արշավն ավարտվել է։

Ըստ Netgazeti-ի՝ հարցին ինչու 1 կգ բեռի տեղափոխումն Ուկրաինա 115 լարի (մոտ 39 դոլար) արժե, եթե բեռը Եվրոպա տեղափոխելն արժե մինչև 5 եվրո՝ պատասխանել են, որ 5 եվրոն ցամաքային ճանապարհով տեղափոխման սակագինն է, իսկ Ուկրաինայի հետ ցամաքային փոխանցումներ չեն իրականցվում:

«Վրացական փոստի» տվյալներով՝ բեռն Ուկրաինա է հասնում բավականին ուշ՝ 14-20 օրում:

Նշենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծած պատերազմից հետո Վրաստանը և՛ բժշկական, և՛ պարենի մեծ քանակությամբ բեռներ է ուղարկում, որպեսզի օգնի պատերազմում գտնվող քաղաքացիներին։

Հիշեցնենք՝ «Վրացական փոստն» առաջիններից էր, որ պատերազմի մեկնարկից հետո հայտարարեց անվճար բեռներ տեղափոխելու մասին՝ այդպիսով համերաշխություն հայտնելով Ուկրաինային:

Կարդացեք նաև՝

«Վրացական փոստը» կշարունակի անվճար հումանիտար օգնություն ուղարկել դեպի Ուկրաինա