Կորոնավիրուսից մահացել է ևս 68 մարդ

Դեկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 164 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 918 641-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 767 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 873 178 մարդ։

Վարակից մահացել է ևս 68 մարդ, ընդհանուր՝ 13 289:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 4.98%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6.43%, վերջին 7 օրվանը՝ 5.94%: