ԵՄ թեկնածություն չստանալու հետևանքները Վրաստանի համար. քննարկում են փորձագետները

Այս փուլում չստանալով Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ` Վրաստանը նախ և առաջ կորցրեց ժամանակ։ Այս մասին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին՝ մեկնաբանելով Եվրամիության կողմից Վրաստանին տրված ԵՄ հեռանկարի մասին որոշումը:

Զաքարեիշվիլիի խոսքով՝ այն, որ թեկնածուի կարգավիճակ չստացավ Վրաստանը՝ կառավարության խնդիրն է, ինչը ևս մեկ անգամ արտացոլվել է հանձնարարկանում և դրա մասին խոսում են նաև եվրապատգամավորները:

Կոնֆլիկտաբանը նկատում է` խնդիրն այն է, որ Վրաստանի կառավարությունը չի ցանկանում անդամակցել ԵՄ-ին, և վստահաբար, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնա իշխանության, ապա բարեփոխումներ նորից չեն կատարվի, որից հետո արդյունքը նորից պարզ է բոլորին:

«ԵՄ հեռանկարը թեկնածության կարգավիճակով փոխարինելու համար միակ ճանապարհը ԵՄ բարեփուխումներ կատարելն է, դեօլիգարխիզացիա անելն է, դատական ու քաղաքական համակարգերի բարելավումն է, միակ ճանապարհը սա է»,- ասում է Զաքարեիշվիլին:

Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն էլ նկատում է, որ թեկնածուի կարգավիճակ չստանալն ակնկալելի էր, քանի որ երբ չես կատարում Շառլ Միշելի համաձայնագիրը, երբ խախտվում են հիմնարար սկբունքներ, երբ չես կատարում այն՝ ինչ գրված է Ասոցացման համաձայնագրում, ապա ավարտն այսպիսին է լինում:

«Ուկրաինայում մեծ մունիցիպալ բարեփոխումներ են կատարվել, նա պրակտիկորեն կատարել է այն բոլոր կետերը, որոնք գրանցված էին Ասոցացման համաձայնագրում և նաև այսօր դարպաս է Եվրոպայի համար, որը պահպանում է Եվրոպան ռուսական ագրեսիայից, թեկուզ հենց սա արդեն բավական էր, որ նա միանգամից դառնա ԵՄ անդամ, բայց այդպես չեղավ, ցավոք»:

Փորձագետը նկատում է, որ 12 կետերից մեկը՝ դեօլիգարխիզացիան՝ վերաբերվում է հենց Բիձինա Իվանիշվիլիին, մինչդեռ ներկայիս կառավարությունը չի պատրաստվում նրան հեռացնել վրացական քաղաքականութունից, այլ հանգիստ սպասում են 2024 թվականի խորհրդրանական ընտրություններին: Իսկ առանց այս բարեփոխումների ոչինչ չի փոխվի:

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ Գիորգի Մելաշվիլիի խոսքով՝ ակնհայտ է մի բան՝ Վրաստանը բացառիկ հնարավորություն ուներ առաջ գնալու եվրաինտեգրման ճանապարհով։ Փոխարենը ստացել է միայն եվրոպական հեռանկար, ինչը վատ չէ, բայց հնարավորություն կար ստանալ ավելին, ինչը չստանալը սկզբից մինչև վերջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության «պարտականությունն է»։

«Սակայն գլխավոր խնդիրը մեր երկրներում քաղաքական կամքի բացակայությունն է։ Ուկրաինան պատերազմի մեջ է՝ հսկայական գին վճարելով Արևմուտքի հետ ինտեգրվելու համար: Մոլդովային հաջողվեց հաղթել սեփական օլիգարխին և շարժվել դեպի արևմտյան կուրս։ Վրաստանի դեպքում գործընկերները նկատում են քաղաքական կամքի բացակայություն՝ Շառլ Միշելի համաձայնագրի չեղարկում, դատական ​​պրոբլեմներ՝ այս խնդիրները բացահայտելու համար»,- նկատում է Մելաշվիլին:

Ըստ նրա՝ հիմնական պատճառը այս խնդիրները լուծելու քաղաքական կամքի բացակայությունն է, քաղաքական ներուժի մսխումն ու  իշխանության զավթումը։

Մելաշվիլին ընդգծում է, որ Վրաստանի կառավարությունը պետք է ուժեղ քաղաքական կամք և արմատական բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամություն դրսևորի։

«Պատրա՞ստ է արդյոք «Վրացական երազանքը» դրան, դա պարզ կդառնա մոտ օրերս, բայց խորհրդարանում վարչապետի ելույթից հետո ես մեծ կասկածներ ունեմ, չնայած հաջորդ օրը նա կարծես փորձեց կառուցողական դիրքորոշում որդեգրել»:

Հարցին, թե արդյո՞ք գործող իշխանության հետ հնարավոր է թեկնածություն ստանալ, թե՞ իշխանությունը պետք է իսկապես փոխվի, Մելաշվիլին պատասխանում է.

«Տեսական շանս, իհարկե, կա, բայց դրա համար «Վրացական երազանքը» պետք է անցնի շատ ցավոտ և բարդ գործընթաց՝ նախ և առաջ դառնա իրական քաղաքական կուսակցություն և հասկանա, որ երկրի շահերը շատ ավելի բարձր են ցանկացածի շահերից»:

RealPolitika կայքի հիմնադիր, քաղաքագետ Զազա Աբաշիձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ Վրաստանն այս փուլում կորցերեց թեկնածության կարգավիճակը, բայց վտանգ կա, որ բարեփոխում չանելու դեպքում այն նորից կկրկնվի:

«Շահարկումերը շատ են, թե ինչու Մոլդովան ստացավ կարգավիճակ, իսկ մենք ոչ. պատասխանը մեկն է՝ Մոլդովան 2019 թվականից ինտենսիվ կերպով աշխատում էր բարեփոխումների վրա, և դրա փաստարկներն են մեդիայի ազատությունը, առևտուրը ԵՄ-ի հետ և այսպիսի շատ քայլեր, որոնք Մոլդովայի առավելությունն էին այս փուլում»,- ասում է Աբաշիձեն:

Քաղաքագետի խոսքով՝ վրաց ժողովրդի մեծ մասը սպասելիքներ չունի, որ այս իշխանությունը կանի այն 12 բարեփոխումները, որոնք ԵՄ-ն հանձնարարել է Վրաստանին առաջիկա 6 ամիսներին կատարելու համար:

Ըստ նրա՝ ԵՄ անդամ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար հարկավոր է կատարել քաղաքական բարեփոխումներ և կատարել ԵՄ բարեփոխումների փաթեթը, ինչպես նաև անպայման երկիր պետք է դեօլիգարխացնել: