Թբիլիսիի պետհամալսարանը մայիսի 2-ից ամբողջությամբ կանցնի լսարանային ուսուցման

2022 թվականի մայիսի 2-ից Թբիլիսիի պետական ​​համալսարանը (ԹՊՀ) ուսումնական գործընթացն ամբողջությամբ կշարունակի լսարաններում՝ հաշվի առնելով երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակը և գործող կանոնակարգերը։ Այս մասին տեղեկություն է տարածել ԹՊՀ-ն։

Տեղեկության համաձայն՝ մինչև երկրում համաճարակաբանական իրավիճակի կայունացումը, գարնանային կիսամյակում՝ 2022 թվականի մարտի 7-ից, ուսումնական պրոցեսը կվերսկսվի խառը (հիբրիդային) ձևաչափով։

Նշվում է, որ բժշկական ֆակուլտետը, ելնելով դասավանդման տարբեր առանձնահատկություններից, 2022 թվականի գարնանային կիսամյակից հնարավորություն կունենա ամբողջությամբ անցնել դասավանդման լսարանային ձևաչափին։