ՄԱՇ-ի անդամը միացել է մեկ այլ ընդդիմադիր կուսակցության

Դավիթ Սուլաձեն լքել է Ռուսթավիի սակրեբուլոյի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) խմբակցությունը, դուրս եկել նաև կուսակցության շարքերից և միացել ընդդիմադիր «Լելո» կուսակցությանը:

Հարկ է նշել, որ Սուլաձեն, մոտ մեկ ամիս առաջ է ռոտացիայի սկզբունքով անդամագրվել Ռուսթավիի սակրեբուլոյին:

«Լելո» տեղափոխվելու պատճառների մասին լրագրողներին ասել է, որ որոշումը կայացնելիս որևէ տարաձայնություն չի ունեցել խմբակցության հետ։

««Լելոն» երիտասարդ, աճող կուսակցություն է, որի ծրագիրն ինձ համար ավելի ընդունելի է։ Իշխանության քաղաքականության վերաբերյալ իմ տեսակետները չեն փոխվել, ես մնում եմ հավատարիմ ընդդիմադիր»,- ասել է Սուլաձեն:

Սուլաձեն հավելել է նաև, որ մնում է սակրեբուլոյի մեծամասնության անդամ։

Ավելի ուշ, Ռուսթավիում «Լելոյի» նոր գրասենյակի շնորհանդեսին Թբիլիսիից ժամանած «Լելոյի» առաջնորդներից Բադրի Ջափարիձեն հայտարարել է, որ իր կուսակցությունը փորձելու է Ռուսթավիի սակրեբուլոյում խմբակցություն ստեղծել։

Նշենք, որ Ռուսթավիի սակրեբուլոն բաղկացած է 35 անդամից, որից 18 մանդատը պատկանել է մեծամասնությանը: